Գրականություն

10.11.2016
Քուչակ
Ես աչք ու դու լոյս, հոգի,
       առանց լո´յս` աչքըն խաւարի.

Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
       առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.

Երբ զձուկն ի ջրէն հանեն
       ւի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,

Երբ զիս ի քենէ զատեն,
       քան զմեռնելն այլ ճար չի լինի:

Ես աչք, իսկ դու լույս հոգի,
Առանց լույսի աչքը կխավարի:
Ես ձուկ, իսկ դու ջուր հոգի,
Առանց ջուր ձուկը կմեռնի:
Երբ ձուկը ջրից հանեն,
Այդ ջուրը թափեն, նա կապրի,
Երբ ինձ քեզանից հեռացնեն,

Մեռնելուց բացի ուրիշ ճար չի լինի:
30.09.2016
Մայրաքաղաք
Վարդագույն ու հին:
Պատմական, գլխավոր, գեղեցիկ:
Հպարտանում, պահպանում, վայելում ու սիրում եմ:

Քաղաքամայր:
 Մովսես Խորենացի
Քաջերի սահմանը իրենց զենքն է, որքան կտրի այնքան էլ կտիրի:Ինչն մարդնու ու նրա գործերն են, այն էլ նրա պատմությունն է:Մարդը ինչքան լավություն կանի իրեն այդքան կհիշեն:Թե դու Շարայի վորկորն ունես, մենք Շիրակի ամբարները չունենք:Ինչպես հովհազը չի կարող իր խայտերը փոխել և Եթովպիային թխությունը, այնպես էլ ամբարիշտ մարդը իր բարքը:Չարը չի կարող բարի դառնալ, բարին չար:
07.12.2016
Առնետները գիշերը քնում ենՎոլֆգանգ Բորխերթ
·         Օրվա ո՞ր պահին է մարդը մոտենում տղային։
Երեկոյան, երբ արև մայր էր մտնում:
·         Որտե՞ղ է տղան նստած։
Ավերակներում:
·         Քո կարծիքով՝ ինչո՞ւ է տղան այդտեղ նստած։
Սպասում է, ինչոր բանի:
·         Քո կարծիքով՝ ի՞նչ նպատակով մարդը մոտեցավ։
Խղջաց տղային:
·         Քո կանխատեսմամբ՝ ի՞նչ է լինելու հետո։
Նրանք կընկերանան:


09.02.2017  
Պատմությանը անհրածեշտ է աշխարհական կարգերի գիտություն ձեռք բերենք և քաղաքական կարգեր սովորենք:Որպեսզի մարդուց հետո մի բան մնա պատմությամ մեջ, նա պետք է ճիշտ անի իր գործը սովորելով ուրիշներից:Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ:Կյանքը պետք է ճիշտ ապրել որովհետև չգիտես ինչքան է քեզ մնացել:Եղիշե«Չհասկացված մահը մահ է, հասկացված մահը՝ անմահության, ով որ չգիտե թե ինչ է մահը, վախենում է մահից, իսկ ով գիտե մահը, նրանից չի երկնչում»: Պետք է հիշել որ ամեն ինչը ունի վեռջ նաև կյանքը:«Լավ է աչքով կույր լինել, քան մտքով»: Ցանկացած պարագայում խելացի խոսքը կնդունեն և կլսեն:«Միաբանությունը բարի գործերի մայրն է, անմիաբանությունը` չար գործերի ծնողը»։Մենակ գործելով ավելի դժվար կհասնեն քո նպատակին  քանց, որ նույն բանը անես ինչ, որ մեկի հետ:  «Եթե թագավորը իմաստությունն իրեն աթոռակից չունի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել։ Թագավորը միայն իր համար չէ պատասխանատու, այլ նաև նրանց համար, որոնց կորստյան պատճառ է եղել»։   «Ի՞նչ է ընտրությունը, ինչպես եմ ընտրություն կատարում» թեմայով շարադրանք։Ընտրությունը դա շատ դժվար բան է: Ընտրություն կատարելիս դու պետք է շատ մտածես թէ ոնց կլինի ավելի ճիշտ: Ընտրություները լինում են նույնիսկ այնպիսին, որ հետո չես կարողանա չկատարել կամ չհետեվել այդ ընտրությանը: Կյանքում մարդ կարող է ընտրել ամեն ինչ սկսած արտաքինից վերջացրած ներքինից: Մարդու հետ ծնվում են 3 հատկություն 25% ժառանգություն 25% կարմա 50% առանձին մտածելակերպ: Մարդը կարող է հրաժարվել ամեն հատկություներից դա իր ընտրությու է: Աշուն է. օրերը ցրտում են…Գիշերը սուզվում է միգում.Այնքան քնքշությո՜ւն կա սրտում իմ,Այնքան մեղմությո՜ւն իմ հոգում:Այնքա՜ն տխրություն, և անուշ է,Անուշ է ցավն այս հետին.-Բոլորը երազ է և հուշ է,Ոսկի է, թափվում է գետինՎերլուծիր Տերյանի՝ տրված բանաստեղծության բոլոր նախադասությունները, ընդգծիր փոխաբերությունները։ Տերյանական բառերով արձակ նկարագրիր այն, ինչ նկարագրված է բանաստեղծության մեջ։ Վերնագրիր շարադրանքդ։Աշուն է. օրերը ցրտում են -աշնանը եղանակը սկսում է ցրտել, օրերը կարճանում են:Գիշերը սուզվում է միգում - հեղինակը խաղաղվում էր աշնան գույնզգույն գեղեցկությունից: Այնքան քնքշությո՜ւն կա սրտում իմԱյնքան մեղմությո՜ւն իմ հոգում - հեղինակի ցավը նա էր, որ աշունն էլ շուտով կանցնի և կգա տխուր ձմեռը և նա այդ ժամանակ կվերհիշի իր տխուր օրերը: Այնքա՜ն տխրություն, և անուշ է,Անուշ է ցավն այս հետին.Բոլորը երազ է և հուշ է,Ոսկի է, թափվում է գետին - աշնան տերևեվաթափի պես ամեն ինչ կթափվի և կմոռացվի:«Քնքուշ Աշուն­»վերնագիր


19.02.2017
 1.Համացանցից պարզիր, թե ինչ հատկանիշներ է ունենում բալլադը։
Բալլադը՝ դա դեպքերի և հերոսների հորինած ուժեղ գունավորումն է, սյուրժեյի լարվածություն: Բալլադի բովանդակությունը անսովոր է, հաճախ հերոսական կամ ողբերգական բնույթ է կրում, նույնիսկ ֆանտաստիկ պատկերներ են լինում։
2.Գտիր «փարվան» բառի բացատրությունը բառարանում։ Փորձիր տարբերակել. ի՞նչն է ճիշտ՝ իրական այս բալլադում։

Փարվան-ճրագաթիթեռ

Իմ կարծիքով այս բալլադում, ճիշտ չկա, որովհետև եթե աղջիկը որոշումը կայացներ հոր մտածածով հնարաոր է երջանիկ չլիներ, բաց աղջկա որոշմամբ էլ այդքան մարդ գնացին փարվան դարձան:

26.02.2017
Նա մի առյուծ, ես մի գառ
Իմ սրտի հետ խելագար
Անհավասար կռվի մեջ,
Քարշ եմ գալի ես տկար։

11.03.2017
Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։

Բանաստեղծը այս ռուբայթով բացատրում է, որ պետք է վայելել և օգտագործել այն ինչ, որ կա ոչ թե դնել և երազել մի բանի մասին, որը կարող է քո կյանքում երբեք չլինի:
Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

Պետք է քեզ ցույց տաս այնպիսին ինչպես կաս:
Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը.
Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։
Մարդու տեսքով և շարժուձևով չի կարելի տալ նրան գնահատական նրա գիտելիքներին նրա զգացմունքներին:

16.03.2017
 Բանաստեղծության բովանդակությունը գրիր։
Այս բանաստեղծության մեջ կա ազատությու, վայելք ու հաճույք, բայց կարոտը և հիշողությունը չի թողնում լիարժեք լինել երջանիկ:
Կրկնությունների նշանակությունը փորձիր բացատրել։
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն-վայելք և ազատություն
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն-հաճույք
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի-Ոչ լիարժեք երջանկություն:
Փորձիր բացահրել բանաստեղծության տրամադրությունը։
Տխուր
Մեկ բառով բնորոշիր բանաստեղծությունը։
Կարոտ
Երեքշաբթի (21.03.2017)
1.      Կարդա Միսաք Մեծարենցի «Աքասիաներու շուքին տակ» բանաստեղծությունը։ Անծանոթ բառերի բացատրությունները գտիր։ Պատմելով նկարագրիր (գրավոր) այն պատկերը, որ ներկայացված է բանաստեղծության մեջ։ Ներկայացրու այն զգացմունքների ներկապնակը, որ հաղորդվում է այս բանաստեղծությամբ։ Հիմնավորիր՝ ո՞ր տողը, ո՞ր բառը, արտահայտությունը կամ նախադասությունն են հուշում կոնկրետ զգացմունքի մասին։ Սովորիր՝ ինչ է սոնետը։

Յուշիկ-մեղմիկ քաղծրիկ, բուրեան-բուրումնավետ, սադափէ-գաղտակուր, հեւան-շունչ առնել, հոտեւան-բուրումնավետ, խօլաբար-անզուսպ, դիւթական-հմայող, Աքասիաներ-ակացիա, տապէ-տաքություն:
Մթնշաղում հոգին ավելի ազատ ու անհոգ է, երբ ծաղիկները իրենց բուրավետ թերթերն են թափում ու շուրջը բույր են լցնում: Ակացիաները լույս ու հոտ են տարածում մինջև ձնծաղիկը կշտապի իր բուրմունքը տարածել ձորերում: Ու լույսն ու բուրմունքը այդ հմայիչ կթափվի կաթ-կաթ ավազանի մեջ: Ջուրը ծաղիկից ծաղիկ կկաթա ինչպես մանկան պարզ արցյունքը, և այդ ջրի ձայնը հեշտ նվագի պես կհնչի:
Հուզմունք՝ հուզիչ է ծաղիկների բույրը ջրի ձայնը, կարծես նոր կյանքի ձայն է լսվում:
Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։-Ծաղիկները լույս ու հոտ են տարածում ձորերում, ձնծաղիկն էլ քնած և ցուրտ ձմռանից հետո կարծես նոր կյանքի շունչ լինի:

Սոնետ ՝ բանաստեղծության մի ձև է։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող և վերջում երկու եռատողով։
20.03.2017
Անդաստան՝ կրոնական ծես է, օրհնում են դաշտերը այգիները:

13.04.2017
Հովհաննես Շիրազը իր բոլոր երեք բանաստեղծությունների՝ «Թագադրում», «Հայ ժողովրդի երգը», «Էքսպրոմտ», մեջ նկարագրում է իր անսահման սերը դեպի իր հայրենիք: Ամեն ինչն է իր երկրում գեղեցիկ, քնքուշ, բուրավետ: Նա ուրախանում է և վայելում տարվա ցանկացած եղանակը: Նա հիանում է իր երկրի կանգուն լեռներով և կանաչ ու բույրով լի այգիներով ու դաշտերով: Նա հպառտանում է իր երկրի պատմությամբ, ազգի խիզախությամբ և կանգուն լինելու հմտությամբ: Նա սիրել և գնահատել է իր անկրկնելի երկիրը և իր գրվածներով սովորեցնում է մեզ սիրել մեր երկիրը:

01.05.2017
Համո Սահյանի <<Ուր որ նայում եմ>> բանաստեղծությունը պատմում է, թէ ինչ դժվարություններ են հաղթահարել մարդիկ որպեսզի մեծ քարերը փոքրացնելով տուն, քաղաք և երկիր սարգեն: Այդ քարերը մեր երկիր-ամրոցի պարիսպներն են, որոնք տեսել են պատերազմներ: Դրա համար ել մեր երգերը մեր մշակույթը տխուր է, որովհետև ամեն ինչ ստեղծվել է շատ դժվար և տխուր պայմաններում:
<<Անունդ Տալիս>> բանաստեղծությունով Համո Սահյանը պատմում է թե ինչքան են փոձել Հայաստանը գրավել, իչքան են պատերազմել Հայաստանի հետ: Սա է դարձել պատճառը լքված տների և թոնիրների, թեքված մատուռների և տեղահան եղած դռների: Բայց միեվնույն է Հայաստանում դաշտերն են կանաչում, ծաղիկներն են ծաղկում և բարդին է շրշում:

Քննություններ

1.2 Հայ գրերի Մեսրոպ Մաշտոց
Հայ գրերի գյուտհայերենի այբուբենի ստեղծում տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբեն է: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը:
Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Դրա շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։ Ծեսերը ու արարողությունները արվում էին ոչ թե օտար լեզուներով, այլ մայրենի՝ հայոց լեզվով: Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն, մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։
3 Ոսկեդարի հայ պատմիչները, նրանց ստեղծագորտությունները
Կորյունը «Վարք Մաշտոցի» հեղինակն է, գրվածքը համարվում է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության մասին տեղեկությունների հիմնական սկզբնաղբյուրը։
Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց» ներկայացնում է IV դարի սկզբին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման պատմությունը, այդ ուղղությամբ Տրդատ Գ Մեծի և Գրիգոր Լուսավորչի գործունեությունը։
Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» շարադրում է 330-ից մինջև 387 թվականը ընկած Հայաստանի պատմությունը։
Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» մանրամասն շարադրված է 451 թՍասանյան Պարսկաստանի դեմ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայերի ապստամբության պատմությունը։
Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց» ստեղծագործությունում Հայաստանի մարզպան Վահան Մամիկոնյանին ուղղված նամակը եզակի սկզբնաղբյուրներ են V դարի Հայաստանի պատմության ուսումնասիրության համար։ Հատկապես արժեքավոր է «Պատմություն Հայոցի» երրորդ մասը, որտեղ շարադրված է 481-84 թթ. Սասանյան Պարսկաստանի դեմ Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբության պատմությունը։
Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց» երկում տվել է հնագույն ժամանակներից առ 440 թ. թվականն ընկած Հայոց պատմական անցքերի նկարագրությունը։ Իր աշխատանքի համար հետագա հայ ուսումնասիրողների կողմից հորջորջվել է «Պատմահայր» ։

4-Փավստոս Բուզանդ «Արշակ և Շապուհ»
Ավանդազրույցի համաձայն՝ Պարսից Շապուհ II Սասանյան թագավորը խաբեությամբ գերել է հայոց թագավոր Արշակ Բ-ին։ Վերջինս հավատարմությունը փորձելու համար Շապուհը վհուկների ու աստղահմանների խորհրդով հրամայել է Հայաստանից երկու ուղտաբեռ հող բերել և փռել իր ճեմասրահի հատակի կես մասի վրա, և Արշակի հետ զբոսնել այնտեղ։ Շապուհի այն հարցին, թե ինչո՞ւ է Հայոց թագավորը մերժել Պարսից հետ բարեկամություն հաստատելու առաջարկները և երեք տասնամյակ պատերազմել իր դեմ, Արշակը պարսկական հողի վրա մեղանչել և ներում է խնդրել, իսկ հայկական հողի վրա ըմբոստացել է։ Շապուհը բանտարկել է Արշակին։
Ըստ զրույցի վերջաբանի՝ Արշակի պալատական ներքին Դրաստամատը, որը պարսկական բանակում մեծամեծ քաջագործություններ էր հրաժարվել է պարգևից և փոխարենը մեկ օրով Խուժաստանի Անուշ բերդում Արշակին այցելելու իրավունք խնդրել։ Նրան թույլատրվել է տեսակցել Արշակի հետ։ Դրաստամատն արձակել է Արշակի կապանքները, հագցրել արքայավայել, կազմակերպել պատվո ճոխ խնջույք, որի ժամանակ անձնասպան են եղել թե՛ Արշակը, թե՛ ինքը։

5 «Հայկ և Բել» բովանդակությունը
«Հայկ և Բել» առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է. ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։ Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների հետ, վերածվել դյուցազնավեպի։ Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի՝ Հայկ, իսկ բռնակալը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստված կամ Ասորեստանի թագավոր՝ Բել։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում. իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։
6-Հայկ և Բելի կերպարների համեմատական բնութագիրը ըստ Մովսես Խորենացու

Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր հերոս էր: Նա, չցանկանալով հնազանդվել Ասորեստանի տիրակալ Բելին:
Հայկը որդիներով ու թոռներով  գնում Բելի զորաբանակի դեմ  և Վանա լճի ափին մարտի բռնվում և հաղթում այս մարտում:
Հայկը՝ լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավոր: Բելը՝ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալ
7-<<Արա գեղեցիկ և Շամիրամ>> առասպելի բովանդակությունը
Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Ասորեստանի թագավոր Նինոս արքայի կինը՝Շամիրամըվաղուց լսել էր Արայի գեղեցկության մասինողջ հոգով ուզում էր տեսնել նրան: Երբ Նինոսը մահացավ, Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտճոխ ընծաներովբազումաղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվեև այստեղ կա´մ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորելկա´մ էլ ժամանակ անցկացնել իր հետ ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց                   աշխարհ։ Սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել, սակայն անարդյունք։ Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը,զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։
Շամիրամը գալիս է Արայի դաշտ: Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին՝ խնայել ու ողջ պահելԱրային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում էիսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։
Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարացուներին՝ դիակների մեջ գտնելու Արայի դին։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջսպանված։ Գտնելուց հետո հրամայում է դին դնել ապարանքի վերնատանը։
Բայց երբ հայոց զորքը պատրաստվում է նորից մարտի Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համարՇամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին հարություն տալ թագավորին:
Երբ դիակն սկսում է քայքայվելԱսորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արայինիր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածումթե Արան հարություն է առել։
Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։

8-Արա գեղեցիկ և Շամիրամի կերպարները ըստ Մովսես Խորենացու
Ըստ Խորենացու, Ասորեստանի թագուհի Շամիրամը հրապուրվել Է Հայոց թագավորվոր Արայի գեղեցկությամբ, ձգտել տիրել նրան։ Խոստումներն ու ընծաները արդյունք չեն տվել։ Շամիրամը վճռել Է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Արայի դաշտում տեղի ունեցած Ճակատամարտում Արան զոհվել Է։ Շամիրամի հանձնարարությունը Արա Գեղեցիկին պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնելու մասին ձախողվել է։ Շամիրամը նրա մարմինը դրել Է ապարանքի վերնատանը՝ կենդանացնելու հույսով։ Դիակը նեխել Է։ Շամիրամը իր սիրեկաններից մեկին Է հագցրել Արայի զգեստները, հայտարարել, թե նա կենդանացել Է։
9 - <<Արտեշեց և Սաթենիկ>> բովանդակությունը
Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը: Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին: Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել:
10 - «Արտաշեզ և Արտավազդ» բովանդակություն
Ըստ ավանդազրույցի՝ երբ մահացել է Արտավազդի հայրը՝ Արտաշես Ա թագավորըհեթանոսական սովորության համաձայն, կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ Գահաժառանգ Արտավազդը սրտնեղելով՝ հորն ասել է «Երբ դու գնացիր ամեն ինչ քեզ հետ տարար, այս ավերակներն ես ո՞նց թագաորեմ», որի համար Արտաշեսն անիծել է որդուն։
11 - «Սասունցի Դավիթ»-«Սասնա ծռեր» համառոտ բնութագիրը
 «Սասնա Ծռեր» էպոսը ունի մասամեն մեկը կոչվում է հերոսներից մեկի սերնդի անունով՝«Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և«Փոքր Մհեր»։
«Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին Բաղդադի խալիֆը լսելով  Հայոց թագավորը  Գագիկի դստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության վերցնել, սակայն մերժում է ստանում։ Վիրավորված խալիֆն ավերում է Հայոց աշխարհը։ Ծովինարը որոշում է դառնալ խալիֆի կինը, որպեսզի փրկի երկիրը։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հասնում է Բաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարըորոնք օրեցօր մեծանում ու հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներինբայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիքհիմնում իրենց բերդը՝ Սասունըհզորացնում ու շենացնում են այն։Սանասարն ամուսնանում է, ունենում է 3 զավակ՝ ՄհերըՁենով Օհանը և Ցռան Վերգոն։


«Մեծ Մհեր» ճյուղը պատմում է, որ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։ Այդ տարիներին Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Երբ Մհերը չափահաս  է դառնում, տիրություն է անում երկրին ու ժողովրդինՀացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անումորի համար նրան կոչում են Առյուծաձև Մհեր: Այնուհետև Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետՄենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին ևՍասունն ազատում է հարկերից: Հիմնում է Մարութա Բարձրիկ ԱստվածածինըԾովասարը դարձնում է իր որսատեղը, կառուցում է բերդեր ու կամուրջներ։ Երբ մեռնում է Մըսա Մելիքը, նրա կինը խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին, բայց գաղտնի մտադրություն ուներ ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակորին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ մեռած ամուսնու պատվին։ 7 տարի Մհերին իր մոտ է պահում՝ արբեցնելով թունդ գինով։  Մհերը զղջալով իր սխալի համար վերադառնում է Սասուն։ Մհերը նորից շենացնում է Սասունը։ Որոշ ժամանակ անցՄհերին զավակ է ծնվում, որին կոչում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը մեռնում են։


«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտորտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։ Մըսրա Մելիքփորձում է  սպանել Դավթինբայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարածապա՝նախրապանորսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում է բարիքներովմիայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքինվռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետբայց լսելով Կապուտկողիարքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը    ծնում է արու զավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել  հորը։Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են ևիրար չճանաչելովմենամարտում։          Դավիթը   Մհերի բազկապանից ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնեսանժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր        նետիցիսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։


«Փոքր Մհեր» ճյուղը պատմում է, որ Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթումսպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Սակայն հոր անեծքը կատարվում է և Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի     տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքարժայռում՝ պատգամելով.
Քանի աշխարք չար է,
 Հողն էլ ղալբցեր է,
 Մեջ աշխարքին ես չեմ մնա։
 Որ աշխարք ավերվիմեկ էլ շինվի,
 Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
 Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
 Էն ժամանակ հրամանք կա,
 որ էլնենք էդտեղեն։

12 - «Սասունցի Դավիթ» էպոսի կերպարները

Սանասար և Բաղդասար Գագիկ թագավորի թոռներն են, որոնք հայրենասեր և խիզախ տղաներ են: Պաշտպանում են իրանց մորը՝ Ծովինարին: Սասուն բերդի հիմնադիրներն են: Մհերը Սանասարի ամենա քաջ որդին է: Նա իր ուժով և քաջությամբ պաշտպանում է իր երկիրը հարկատուներից և դևերից: Սասունցի դավիթը՝ Մհերի որդին, որբացած իր ամբողջ կյանքը պաշտպանում ինքը իրեն: Պաշտպանում է Սասունը, մենակ կոտոռում է Մսրա Մելիքի զորքը: Նա մենամարտում է իր որդու հետ, բաըց երբ ճանաչում է նրան անիծում է, որ սերունդներ չունենա: Մհերը՝ Դավիթի որդին է, որ հաղթում է սուլթանին և հոր վրեժը լուծում է: Նա ժառանգ չի ունենում, իսկ կնոջ մահից հետո մեկուսանում է:  Էպոսի կերպարների  ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։

Комментариев нет:

Отправить комментарий