Պատմություն

6 դասարան
1. Հայկական լեռնաշխարհ
Հայերը հին ու բնիկ ազգ են: Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան:  Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու, Սոմխեթի:Այն ընդգրկում է ամբողջ լեռնաշխարհը: Այս հայրենի հողը պաշտպանելը դարձել է յուրաքանչյուր հայի պարտք: Հայկական լեռնաշխարհը ունի գերանզացապես լեռնային տեղանք: Ամբողջ տարածքը բաժանվում է բարձր լեռներով և խորը ձորերով: Դաշտերը, հովիտները ու սարահատները այդքան շատ չեն: Հարաֆում հայկական լեռնաշխարհի սահմանները հասնում են Հայկական Տավրոսի լեռներին, իսկ հյուսիսարևմուտքում Պոնտոսի լեռներին: Հայկական ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է կամ Մասիս: Մեծ Մասիսը ծովի մակարդակից բարձր է 5165 մ, իսկ Սիսը 3925 մետր: Արարատ լեռից դեպի արևմուտք մի գեղեցիկ լեռնաշղթա է՝ միմյանց կպած գագթներ, կարծես քոչարի պարեն: Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է ՝ 4096մ: Այստեղ է գտնվում Գրիգոր Լուսավորչի կանթեղը: Հայկական լեռնաշխարհի բոլոր լեռները հանգած հրաբխային գագաթներ են: Բայց միայն Թոնդուրեկ գագաթը այսօր էլ գործող է: Հայկական լեռնաշխարհային տարածաշրջանը շարունակում է մնալ երկրաշարժային ակտիվ գոտում:

2. Հայկական թագավորների Անկախացումը
190-ական թվականներին Մագնեսիա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից: Ստեղծված իրավիճակում Արտաշեսը Մեծ Հայքում ու Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը: Հռոմը անմիջապես ճանաչեց այդ տարածքների անկախությունը, քանի որ դրանից էր կախված Սելևկյանների թուլացումը: Մեծ Հայքի թագավորությունը պատմության մեջ կոչվում է Արտաշեսյան: Քիչ անց անկախացան Փոքր Հայքը, Կոմմագենեն: Այդպիսով անկախացան Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն:
3. Մեծ Հայքի Թագաորությունը Արտավազդ 2-ի օրերով: Կրասոսի արշավանքը:
Ք. Ա. 50-ական թթ Հռոմը արևելք է ուղարկում Կրասոս զորավարին, որպեսզի նա գրավի Պարթևստանը: Իսկ Պարթևստանի արքա Օրոդես 2-ը Սուրեն զորավարին ուղարկում է Կրասոսի դեմՀայաստանի և Պարթևստանի արքաները հանդիպման ժամանակ որոշում են քնքել բարեկամության դաշինք: Արտաշատ քաղաքում տոնական հանդեսի ժամանակ ներկայացում են ցույց տալիս դաշնակից  արքաների համար, որտեղ սպանված Կրակոսի գլուխը գցում են նրանց ոտքերի տակ: Քանի որ Արտաշատը Հռոմի <<Բարեկամ և դաշնակից>> էր, Կրասոսը Արտավազդ 2-ից պահանջեց օգնական զորքեր: Սակայն Կրասոսը չկատարեց Արտավազդ 2-ի պայմանները, դրա պատճառով Կրասոսին չտվեցին զորքեր: 50-ական թթ Կրասոսը սկսեց արշավանքը սակայն Խառնի ճակատամարտում հռոմեական զորքը ջախջախվեց և Կրասոսը նույն պես մահացավ:
4.  Տրդատ 1-ի գահակալումը: Հայ պարթեվական դաշինքը ընդեմ հռոմեական կայսրության
Հայ պարթևական դաշնակից ուժերով Տրդատ Արշակունին 54 թ-ին կրկին փորձում է գահակալել Արտաշատում: Սակայն պետք էր հաղթահարել Հռոմի դիմադրությունը: Ներոն կայսերի հրամանով զորավար Կորբուլոնի Մեծ Հայք են ներխուժում և Բարձի Հայքի Կարնո դաշտում ճամբար խփում: Այսպես տևում է 10 տարի պատերազմ: Այդ ժամանակ Տրդատը զբաղված էր Իրանի արևելքում, բայց Հռոմեական զորքերին դիմակայում էր հայկական ուժերի օգնությամբ: Սակայն ուժերը անհավասար էին, Կորբուլոնի զորքը շարժվում է դեպի Աչտաշատ: Տրդատը փոքրաթիվ զորքով ստիպված է վերադառնալ Ատրպատական: 58 թ. Կորբուլոնը գրավում է Արտաշատը և շարժվում դեպի Տիգրանակերը: Վաղարշ 1-ը մեծ զորքով մտնելով Հայաստան պաշառում  է Տիգրանակերտը: Կորբուլոնը ստիպված էր զինադադար խնդրել: Վաղարշը համաձայնվում է հանել Տիգրանակերտի պաշարումը այն պայմանով, որ Տրդատին կճանաչեն Հայոց Թագավոր: Սակայն Ներոն կայսրը չի համաձայնում Վաղարշի առաջարկին և 61 թ. Հայաստան է ուղարկում նոր զորք Պետոս զորավարի գլխաորությամբ: Պետոսը սպառնում էր, որ կբարցացնի հարկերը, կդնի հռոմեական օրենքներ և հռոմեական կարգեր: Այդ սպառնալիքները լսելով Հայերը ավելի էին օգնում Տրդատին: 62 թ. Գարնանը Արծանիի ափին՝ Հռանդեա վայրում, տեղի ունեցած ճակատամարտում Պետոսը կրվում է Վաղարշի ու Տրդատի գլխաորած հայ-պարթևական ուժերից: Հռոմեական զինվորները, ի նշան պարտության անցում են հայ-պարթևական զինորների նիզակների տակով: Դա մեծ խայտառակություն էր Հռոմեական անպարտելի համարվող բանակի համար:
5.Տրթադ 3-ի գահակալությունը: Տրթադ արքայացնի եւ Գրիգոր Պարթևի վերադարցումը
Տրդատը ,Հռոմեական կայսրությունում գտնվելիս, ըմբշամարտի ասպարեզում հաղթել է Օլիմպիական խաղերում, մեծ քաջություններ կատարելով մարտադաշտում: Ամենահիշարժանը 276 թ. նրա հաղթական մենամարտն էր Գոթերի իշխանի նկատմամբ: Պրոբոս կայսրը, Տրդատին մեծ պատիվներ արժանացնելով և պարգևներ տալով, թագադրեց և հռոմեական օգնական զորքով ճանապարհեց Հայոց աշխարհ: Տրդատը վերադարցավ 287 թ. և միանգամից թագաորեց Հայաստանի արևմտյան կողմը: Երբ Տրդատը դեռևս Բարձր Հայքում էր, նրա մոտ ծառայոլու էր եկել Գրիգոր Պարթևը: Գրիգորը ցանկանում էր հատուցել իր հոր՝ Անակի կողմից Խոսրովի թագավորի սպանության համար: Գրիգորը թաքցնում էր Տրդատից, որ ինքը քրիստոնեա է: Տրդատը դրա մասին իմանում է ուրիշներից: Նա Եկեղյաց գավառում՝ Անահիտ աստվածուհուն նվիրած տաճարում, զոհեր մատուցելից նկատել էր, որ Գրիգորը չի մասնակցում: Իմանալով, որ նա քրիստոնեա է և Անակի որդին, Արտաշատ վերադառանլուց հետո ,նա հրամայում է՝ Գրիգորին փակել բերդի ստորգետնյա  բանտում՝ Խոր Վիրապում: Գրիգորը այնտեղ է մնում 13 տարի: Փախչելով Հռիփսիմյանց կույսերը հասնում են Հայաստան: Տրդատը սիրահարվել էր Հռիփսիմե կույսին, սակայն մերժվել էր: Տրդատը դառցավ Հռիփսիմեի և մյուս կույսերի նահատակության պատճառը: Այա ամենը ուժեղ ազդեց Տրդատի վրա և նա ծանր հիվանդացավ: Արքայաքւյրը տեսիլք է տեսնում, որ Տրդատին միայն Գրիգորը կարող է բուժել: Տրդատը հրամայեց նրան Խոր Վիրապից դուրս թողնել: Գրիգորը բուժում է թագավորին և քրիստոնեական քարոզչություն սկսում: 298 թվականին Մծբինում կնքվում է 40-ամյա խաղաղության պայմանագիր հռոմեացիների և պարսիկների միջև: Մեծ Հայկ թագավորությունը վերականգնվում է: Տիգռան 3-դը գահակալում է Հայոց աշխարհը:
6. Հայոց նախաքրիստոնեական հավատքը
Հնում մարդիք պաշտում էին բազմաթիվ աստվածների՝ լուսնի, արևի, աստղի: Հնում հավատում էին, որ մահից հետո ոգիները լինում են բարի կամ չար: Հայոց առաջին պետության՝ Արատտայի աստվածն Հայկն էր, արարչագործ Հայա աստծո որդին: Բազմաստվածության շրջանից հետո Հայկը մեծարվել է մեր ազգի նախնի-նահապետ և շատ սիրված է մինչ հիմա: Հայոց հին հավատքի ամենաբնորոշ գիծը՝ ժողովուրդը պաշտել է բարի աստվածներին: Մհերի դռան վրա Վանի թագավորության դիցարանն է պատկերված եղել՝ 35 աստվածներով և 35 դիցուհիներով: Վանի թագավորությունից հետո  կազմավորվում է նոր դիցարան՝ Արամազդը, որը իբրև երկրի և երկնքի արարիչն էր: Շատ սիրված էր մայր դիցուհի Անահիտը: Նա հայոց աշխարհի փառքն ու սնուցողն էր, երկրի ու մայրաքաղաքի պահապանը: Քաջության աստվածն էր Վահագը: Նրա կինը՝ Աստղիկ դիցուհին, սիրո, լույսի և գեղեցկության աստվածուհին էր: Նանեն մայրության և ընտանիքի պահապան դիցուհին էր: Արեգ-Միհրը արեգակի և արդարության աստվածն էր: Տիրը գրի և գրականության աստվածն էր:

7 դասարան
1 Պետական կառավարման համակարգը։ Բանակը
Արշակունիների օրոք հայկական բանակը բաղկացած էր 120 հազար մարտիկներից։ Դրանցից 40 հազարը արքունական էին, նրանք պաշտպանում էին երկրի սահմանները բոլոր 4 ուղղություններով։ Բանակի մաս էին կազմում մարդպետական 15-հազարանոց և մաղխազական 10-հազարանոց գնդերը։ Մնացած 55 հազար մարտիկները ներկայացնում էին նախարարական զորաջոկատները։ Դրանք պատերազմ էին դուրս գալիս արքունի բանակի կազմում, սակայն կառավարվում իրենց նախարարներով և իրենց նախարարների դրոշների հետ։ Բանակի հիմնական հարվածային ուժը այրուձին էր։ Բանակը զինված էր ժամանակի բոլոր տեսակի զենքերով՝ նոշետ ու աղեղ, նիզակ, պարսատիկ, տեգ, սուր, վահան, սակր և այլն։ Քաղաքների պարիսպները քանդելու համար օգտագործում էին բաբան և այլ պարսպակործան գործիքներ։ Բանակն ուներ հետախուզական և սակրավորական զորամասեր։
2 Քրիստոնեյուցան ընդունումը որպես պետական կրոն։ Տրթադ 3 Մեծ և Գրգոր Լուսաորիչ
Քրիստոնեությունը սկիզբ էր առել դեռ 1-ին դարում:  2-րդ և 3-րդ դարերում լայնորեն տարածվում էր Հռոմեական կայսրությունում և Մերձավոր Արևելքում: Վարդապետության հիմնադիրը  Հիսուս Քրիստոսն էր: Սուրբ Թադևոս և Սուրբ Բարդուղիմեոսը առաքյալները գալիս էին Հայաստան և քարոզում: Նրանք Հայաստանում հիմնադրեցին առաջին քրիստոնեական համայնքները:  Եկեղեցին անվանվեց առաքելական, քանի որ նրա հիմնադիրները առաքյալներ էին: Տրդատ III-ը սկզբում թշնամանքով էր վերաբերվում քրիսոնեությանը։ Հալածանքների ենթարկվեց անգամ նրա մերձավորներից Գրիգոր Պարթևը, որը հրաժարվել էր երկրպագել Անահիտ աստվածուհու արձանին։ Նա կտտանքների եթարկվեց և նետվեց Խոր Վիրապի արքունի բանտ։ Գրիգոր Պարթևի բանտարկության 13-րդ տարում Հռոմից փախստական Հայաստան եկան Հռիփսիմյանց կույսերը՝ Հռիփսիմեն, Գայանեն և նրանց 40 ընկերուհիները։  Տրդատը սիրահարվել էր Հռիփսիմե կույսին, սակայն մերժվել էր: Տրդատը դառցավ Հռիփսիմեի և մյուս կույսերի նահատակության պատճառը: Այա ամենը ուժեղ ազդեց Տրդատի վրա և նա ծանր հիվանդացավ: Արքայաքւյրը տեսիլք է տեսնում, որ Տրդատին միայն Գրիգորը կարող է բուժել: Տրդատը հրամայեց նրան Խոր Վիրապից դուրս թողնել: Գրիգորը բուժում է թագավորին և քրիստոնեական քարոզչություն սկսում: 301 թվականին Գրիգոր Պարթևը 16 հայ իշխանների հետ գնացին Կեսարիա: Այստեղ նա նշանակվեց Հայոց Մեծ կաթողիկոս: Հայրենիքում Գրիգորին կոչեցին Լուսավորիչ, քանի որ նա էր  քրիստոնեության լույսը Հայաստան բերել:  Տարոնում հիմք դրվեց առաջին հայկական եկեղեցին: Արածանի գետում նա մկրտեց Տրդատ 3-ին և նրա ընտանիքը, նախարարներին, հայոց բանակը և ժաղովրդին: Առաջինը աշխարհում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց Հայաստանում: 

3. Պայքար պարսից սախքավական քաղաքականության դեմ։ Պապ թագավոր
Արշակ 2-ի ձեռբակալումից հետո 368 թվականին պարսից զորքերը նորից ներխուժեցին Հայաստան։ Հայոց թագուհի Փառանձեմը թագաժառանգ Պապի հետ ամրացավ Արտագերս ամրոցում: Երբ ամրոցը խայտառակ կորուստ է կրում, Պապին ուղարկում են հռոմեացիների մոտ: Պարսիկները գրավեցին Հայոց թագավորության խոշոր քաղաքները: Այս բարդ իրավիճակում Պապը հռչակվեց թագավոր 370 թվականին: Պարսիկները ավիրում էին երկիրը, իսկ հռոմեացիները չէին կարողանում օգնել: Բայց Վաղես կայսրը իվերջո զորք ուղարկեց Հայաստան:  371 թ. տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը։Պարսկական զորքերը ջաղջախեցին հայոց բանակը հռոմեացիների հետ միասին: Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին Նպատ լեռը՝ այնտեղից հետեվելու ճակատամարտին: Պապի միակ նպատակն էր Հայոց թագավորությունը հզորացնել: Բայց այս փաստը չընդունվեց  մի խումբ նախարերների և եկեղեցու սպասավորների կողմից: Այս փաստը նաև դուր չեկավ հռոմեացիներին, որոնք որոշեցին պապին հեռացնել գահից: Պապ թագավորին հրավիրեցին բանակցությունների Տարոն: Սակայն թագավորը գուշակելով ամենը փախուստի դիմեց 300 թիկնապահներով: Երբ նա վերադարձավ Հայաստան ժողովուրդը նրան ուրախությամբ ընդունեց, իսկ կայսրը ներողություն խնդրեց:

4 Մեսրոբ Մաշտոցը և հայոց այբուբենի ստեղծումը
Հայ գրերի գյուտհայերենի այբուբենի ստեղծում տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբեն էՍտեղծել է Մեսրոպ Մաշտոցը:
Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակերբ Հայաստանը առաջինանգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդականկայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Դրա շնորհիվ ժողովրդիմեջ արմատացավ քրիստոնեական հավատըորը դեռ մեկ դարառաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոնևազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։ Ծեսերը ու արարողություններըարվում էին ոչ թե օտար լեզուներովայլ մայրենի՝ հայոց լեզվովԱյբուբենըկրելով չնչին փոփոխությունմինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։

5 Պայքար արաբների դեմ, արաբների դեմ պայքարի հաղթական ավառտը Աշոտ 2
914-ից մինչև 929 թվականները արաբական զավթիչների դեմ հերոսական պայքարը գլխավորեց Աշոտ 2-ը/Աշոտ Երկաթ/արքան, Սմբատ-1-ինի որդին: Աշոտ Բի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Արաբները ներխուժել էին Հայաստան և սպառնում էին վերացնել երկրի անկախությունը։ 915 թվականին  Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Երկարատև կռիվներով ազատագրեց Հայաստանի մեծ մասը և հասան Թիֆլիս, այնտեղ ջաղջախեցին արաբական զորքերը: 921 թվականին Սևանի ճակատամարտում վճռական հաղթանակով Աշոտ 2-դը թշնամում արտաքսեց Հայաստանից և ամրապնդեց Բագրատունյաց թագավորությունը: Աշոտ Երկաթը զբաղվեց երկրի վերաշինությամբ՝ վերականգնողական աշխատանքներ կատարվեցին:

6. Հայոց թագաորության վերականգնումը Լեվոն 2-ի իշխանույթան շրջանը
Թագավոր օծելուց հետո Լևոն Մեծագործը մի շարք վքայլեր կատարեց երկրի բարելարման համար: Գրավես Լամբրոն բերդը: Բերդի տիրոջը Հեթում իշխանին հրավիրեց Տարսոն և խոստացավ իր եղբոր աղջկան ամուսնացնել նրա որդու հետ: Հեթումին բանտարկեցին Տարսոնում, իսկ զորքերը հեշտությամբ գրավեցին Լամբրոնը: Լեվոն 2-ը կարգավորեց երկրի կառավարությունը: Կարգի բերվեցին դատարանները: Լեվոն 2-ը  ապահովում էր ծավային և ցամաքային առևտրի անվրանգությունը: Բարեկարգեց երկրի ճանապարհները և նավահանգիստները: Քնքեց առևտրական պայմանագրեր: Լեվոն 2-ը նաև արտաքին քաղաքականություն էր վարում: Նրա զորքերը 1203 թվականին գրավեցին Անտիոքի մերձակայքը: քաղաքը թողեց, հանդիպելով համառ դիմադրություն: Բայց Լեվոն 2-ը չեր հրաժարվում Անտիոքը Կիլիկյան Հայաստանին միացնելու մտքից: 1216 թվականին նա գրավեց Անտիոքը: Լեվոն 2-ը հատուկ ուշադրություն դարձրեց վանքերին և ուսումնական կենտրոններին: Հայոց աշխարհը լցվեց իմաստությամբ: 1219 թվականին Լեվոն 2-ը մահացավ:

8 դասարան
1. Ազատագրական պայքարի աշխուժացումը
XVII-դարի 2-րդ կեսում և XVIII-դարում հայ ազատագրական պայքարը թեժանում է: Հայաստանի ազատագրական պայքարը բաժանվում էր 2 խմբերի՝ ներքին և առտաքին: Ներքին ազատագրական պայքարը կապված էր դարեր առաջ կորցրած պետականության վերականգնմանը: Քանի, որ չկար պետականություն չկաին օրենքներ և դրանից օգտվելով շատերը բարձացնում էին հարկերը այս ամենը բերում էր աղքատությանը: Ազատագրական պայքարի արտաքին գործունեության մեջ էր մտնում Օսմանյան կայսրության լծից ազատվելը: Այս հարցում հայերը դաշնակիցներ էին տեսնում մի շարք Եվրոպական պետություններ: 1645-թ ին Օսմանյան պետությունը պատերազմում էր Վատիկանի հետ, Հայ ազատագրական պայքարի առաջնորնդները դիմեցին Հռոմի Պապին Հայաստանին օգնելու համար և դրա դիմաց առաջարկեցին պատրաստել զենք, որի հմտութունները սովորել էին Չինաստանում: Հայաստանի ազատագրական ծրագրերի բանակծությունները վարում էր վաճառական Շահմուրադը և Հովհաննես Թութունջի վարդապետը: Սակայն Ֆրանսիան ստանձնեց թուրքիաին հովանաորելու քաղաքականությունը: Հայերը ստիպված էին հույսերը կապել հակաթուրքական այլ երկրների հետ՝ Ավստրիա, Հունգարիա, Գերմանիա և Լեհաստան: 1677-թ ին Հակոբ Ջողայեցի կաթողիկոսը էջմածնում գաղտնի ժողով է անցկացնում, որտեղ քննարկում էն հայաստանի ազատագրության հարցը կազմում են պատվիրակություն Հակոբ Ջուղաեցու գլխաորությամբ հասնում են Կոսդանդնուպոլիս, որ անցնեն Եվրոպա: 2 տարի նրանց չի հաջողվում և Հակոբ Ջուղայեցին մահանեում է, իսկ պատվիրակությունը վերադառնում է հայաստան:
2.Ազատագրական պայքարի սկիզբը Սյունիքում
Ստեփանոս Շահումյանը Սյունիքի մելիքների անունից մեկնում է Վրաստան Վաղթանգ 6-ԻՑ խնդրում Է, որ Դավիթ Բեկը իր հայ զորավարների հետ միասին գան Սյունիք: 1722 թվականին Դավիթ Բեկը հաստատվեց Շինուհայր ավանում և իր շուրջը հավաքեց զինված ուժերը և ստեղծեց ռազմական խորհուրդ: Առաջին հաղթանակով մարտը տեղի ունեցավ 1722 թվականին ջևանշիր ցեղի դեմ: Շատ կարևոր էր Տաթևի ամրոցի գրավումը, որտեղ  էր Մելիք Բաղրին: Դավիթ Բեկը Բաղրիին ձերբակալելուց հետո բերում է Շհների եկեղեցի և հրամայում 12 օր արտասանել <<Լույս Լուսավորչի հավատին վայ ուրացողին>>: Հետո գլխատում է նրան , իսկ ինքը գալիս և բնակվում է Տաթևում: Կապանի վրա հարձակվեցին շրջակա մահմեդականները, բայց հայ զինվորները Չավնդուրի մոտ լիկատար հաղթանակ ունեցան: Շուրջ 1 տարի Դավիթ Բեկը ազատագրեց Սյունիքը մահմեդականներից: Այստեղ Դավիթ Բեկի գլխավորությամբ ստեղծվեց հայկական իշխանություն: Պարսկաստանի Շահը ընդունեց և դաշինք կնքեց նոր հայ իշխանության հետ: Հայկական զորքերը ազատագրեցին Ջևայի և Որոտանի բերդերը: Դավիթ Բեկը իր զորքերով ամրացավ Հալիձորում: Հայերը  հետ էին մղում թշնամում և ազատագրեցին Մեղրին: Հալիձորի և Մեղրիի հաղթանակները հավատով և ուժով լցրին հայ զինվորների հոգիները: 1728 –ին մահացավ Դավիթ Բեկը: Մխիթար սպարապետը պահանջեց շարունակել թշնամու դեմ պայքարը, իսկ Տեր-Ավետիսը սկսեց բանակցել և վստահել թուրքերին: Մխիթար սպարապետը ստիպված էր գիշերը հեռանալ Հալիձորի բերդից: Թուրքերը գրավեցին բերդը: Շատ կարճ ժամանակ Մխիթար Սպարապետը կարողացավ միավորել ուժերը թշնամու դեմ: 1730 թվականին Խնձորեսկի ճանապարհին սպանվեց Մխիթար սպարապետը: Այդպես էլ հայերը վերջնական հաղթանակի չհասան:
3. Հայկական մշակույթը XVII դարի կեսից մինչև XIX դարի առաջին կեսը:
XVII դարի կեսից մինչև XIX դարի սկիզբը Հայկական մշակույթը ակտիվ զարգանում էր շնորհիվ գրատպությանը և Մխիթարյան միաբանության գիտակրթական կենտրոնի գործենիության շնորհիվ: Մահմեդական տիրապետության տակ մշակույթը չեր կարողանում զարգանալ, դրա համար էլ Հայկական մշակույթը զարգանում էր Եվրոպական և Ասիական Հայկական գախթավայրերում: XVII դարի եկրորդ կեսին մշակույթային օջախները շարունակում էին Հայ ավանդույթները: Միարժամանակ մշակույթային օջախները շատ բաներ էին վերցնում և սովորում եվրոպական քաղաքակրթությունից, ինչը շատ դրական էր ազդում հայկական մշակույթի վրա: XVII-երրորդ դարում գիտակրթական մեծ գործունեություն է կատարում Բաղեշի Ամիրդոլու վանքի դպրոցը: Այստեղ հավաքում և արտագրում են շատ ձեռագրեր: Նույն դարաշրջանում Նոր Ջուղան կարեվոր դեր էր խաղում դպրոցի կյանքում, ավելի քան 50 տարի գործեց Խաչատուր Կեսարացու այստեղ ստեղծած դպրոցը: XIX դարի առաջին կեսին ստեղծվեցին շատ դպրոցներ, որոնք դառձան կարեվոր կրթա-մշակույթային կենտրոններ՝ Աղաբաբյան դպրոցը Աստրախանում, Լազարյանի ճեմարյանը Մոսկվայում, Ներսսիասյանների դպրոցը Թիֆլիսում, Երեվանում հիմնադրվեց Գավառական դպրոց, Գավառական դպրոց բացվեց նաեվ շուշիում, Հայկական դպրոցներ էին բացվում Վենետիկում, Վանում և Փարիզում: Քանի, որ Անդրկովկասում բարձրագույ դպրոց չկար երիտասարդները մեկնում էին Եվրոպա, Ռուսաստան: Հայոց գիտության մեջ արժեք ունի 1695-թ ին ստեղծած <<Համատարած Աշխարհացույց>> անունով քարտեզը: 1675-թ ին լույս է տեսնում հայերեն թարգմանությամբ <<Գործնական Թվաբանության Համառոտ Շարադրանք>> այս գիրքը մեծ դեր խաղաց մաթեմատիկայի բնագավառում, իսկ աստղաբաշական ոլորտում այդ դարաշրջանում հայտնի էր Ավետիք Տիգրանակերտցին:
4.Մխիթարյան միաբանություն
Մխիթարյան միաբանությունը ստեղծվել է Վենետիկում: Մխիթար Սեբաստացին հիմնել է Մխիթարյան միաբանության հրատարակչական գործունեությունը: Հրատարակվում և թարգմանվում են աշխարհագրական, տիեզերագրական, քերականության, պատմական աշխատություններ: Այստեղ նաև հրատարակվում են դասագրքեր: Մխիթարյան միաբանության անդամ Ին Ճիճյանը հրատարակում է մի շարք պատմական աշխատություններ:
5.Հայ ազգային կուսակթություններ՝ Արմենակ, Հնչակյան
Առաջին Հայ քաղաքական կուսակթությունը ստեղծվեց Վանում <<Սև Խաչ>> գաղտնի կազմակերպության հիմման վրա: Երբ Մկրտիճ Փարթուգալյանը հաստատվեց Ֆրանսիայում սկսեց հրատարակել <<Արմենիա>> թերթը: Նրա նաղկին աշակերտները <<Սև Խաչ>>-ի անդամներն էին գաղտնի ճանապարհով թերթը տարածում էին հայրենակիցների շրջանում: Աստիճանաբար <<Սև Խաչ>>-ի անդամները նորից համախմբվում են և 1885 թվականին վանում ստեղծում են <<Արմենական>> կուսակթությունը, որը կոչում են իրենց ուսուցչի հրատարակած թերթի անունով: Կուսակծության փաստացի ստեղծողը և ղեկավարը Մկրտիչ Թերլեմեզյաններ: <<Արմենական>> կուսակթության կարևոր նպատակն էր թուրքական բռնապետությունը տապալելը: Դրա համար անրաժեշտ էին զենք և զինախմբեր: 1890-ական թթ <<Արմենական>> կուսակթությունը հայկական զանգվածաին կոտորածների ժամանակ ուժգին դիմադրեցին թուրքական ուժերին: Վանից պարսկաստան անցնելու ժամանակ կուսակթությունը մեծ կորուստներ ունեցավ զոհվեց նաև Մկրտիչ Թերլեմեզյանը, չնայած այս կորուստներին 1915-թ ին Վանում մեծ գործ կատարեցին ինքնապաշպանական օրերին: 1921-թ ին նրանք միաորվեցին այլ ուժերի հետ:
Հնչակյան
1887-թ ին Ժնեվում Հայ ուսանողները դիմում են Մկրտիչ Փուրզուգալյանին ստեղծել կուսակթություն: Փուրզուգալյանը այդ հայտարարությունը տպում է իր թերթում սակայն մերժում է առաջարկը: Այդ երիտասարդների խումբը միաորվում է և հրատարակում է <<Հնչակ>> թերթը: 1888-թ ին իրենց թերթում տպագրում են կուսակթության ծրագիրը: Կարեվորագույն տեղ են տալիս Արեվմտյան Հայաստանը ազատագրել թուրքերից և կուսակթության 2 կարեոր նպատակն էր ստեղծել դեմոկրատական հանրապետություն, ասյ ամենը տպվեծ <<Հնչակ>> թերթում և հայտարարվեց կուսակթության ստեղծումը: 1890-թ ին տրապիզոնում ստեղծվեց <<Հնչակյան>> կուսակթության մասնաճուղը: 1896-թ Լոնդոնի համաժողովում առաջարկվեց կուսակթության ծրագրերից հանել սոցիալիզմի նախագիծը: Այս հարցի շուրջ կուսակթության ներսում առաջացան խնդիրներ: Կուսակթւոթյունը բաժանվեց 2 մասի և սկսվեց պայքար:

6-Մայիսյան հերոսամարտերը
1918 թվականի մայիսի 15-ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին) և առաջ շարժվեցին երկու հիմնական ուղղություններով։ Թուրքական զորքերի մի խմբավորում Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ` Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը` Ղարաքիլիսա (Վանաձոր)։ Հայկական ազգային զորամասերը անկարող էին երկարատև դիմադրություն ցույց տալ զավթիչներին։ Հայ ժողովրդի գլխին նորից կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը։ Թուրքերին դիմադրելու համար կատարվեց հայկական զինված ուժերի վերադասավորում։ Ստեղծվեց Երևանյան զորախումբը, որի հրամանատարն
էր գեներալ Մովսես Սիլիկյանը։ Արարատյան դաշտ ներխուժած թուրքական ուժերը
մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ գյուղն ու կայարանը։ Հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի ելավ, ուր վճռվելու էր նրա լինել-չլինելու
հարցը։ Մայիսի 22-ի վաղ առավոտյան սկսվեց Սարդարապատի ճակատամարտը։ Սարդարապատի զորաջոկատը, որի հրամանատարը Դանիել Բեկ-Փիրումյանն էր, հրետանային նախապատրաստությունից հետո անցավ հակահարձակման։ Հայկական զինուժը հետ վերցրեց Սարդարապատը։ Թուրքերը, մեծ կորուստներ տալով, նահանջեցին մինչև Արաքս կայարանի մոտակա բարձունքները։ Իսկ մի քանի օր տևած մարտերից հետո թուրքական 15-հազարանոց զորքը ջախջախվեց և նահանջեց դեպի Գյումրի։
Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։ Ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։ Հարյուրավոր մարդիկ ներկայանում էին զորամաս և կամավոր մեկնում ճակատ։ Հերոսամարտը ստացավ համաժողովրդական բնույթ, հայ ժողովուրդը համախմբվել էր դարձել։ Արարատյան դաշտի ինքնապաշտպանության ոգին Արամ Մանուկյանն էր (1879-1919թթ.)
Սարդարապատի ճակատամարտին զուգընթաց մարտեր եղան նաև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում։ Մայիսի 22-ին թուրքական մի դիվիզիա, գրավելով Սպիտակը, շարժվեց Բաշ-Ապարան` նպատակ ունենալով Երևանի վրա գրոհել հյուսիսից, մտնել Արարատյան դաշտ և
Սարդարապատի մոտ հայկական զորամասերին հարվածել թիկունքից։ Ստեղծվեց հարվածային խումբ։ Հայկական զորամասը, Դրոյի ղեկավարությամբ, խիզախ հակագրոհով փախուստի մատնեց թշնամուն։ Այդ կռիվներում հայերին օգնում էր Ջահանգիր աղայի քրդական (եզդիական) ջոկատը։ Մայիսի 24—28-ը մարտեր տեղի ունեցան Ղարաքիլիսայի մոտ։ Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ։ Չնայած թշնամին ի վերջո գրավեց Ղարաքիլիսան և շարժվեց առաջ, սակայն այնտեղ նույնպես հայերը ցույց տվեցին հերոսական դիմադրություն։ Դա խոստովանել է հենց թուրք հրամանատարությունը։ Ղարաքիլիսայի կռիվներում աչքի ընկան սպաներ Ա. Բեյ Մամիկոնյանը, Ն. Ղորղանյանը, Գ. Նժդեհը, մարտերում հերոսաբար զոհվեցին կապիտան Գ. Տեր-Մովսիսյանը և ուրիշներ։ Այսպիսով` Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն
արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու ծրագիրը։ Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր։ Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։
Մայիսյան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի պետական անկախության
համար։ Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը։

9.Դաս
1. Հայկական մշակույթը XIX դարի 2 կեսին և XX դարի սկզբին

19-րդ դարի երկրորդ կեսին թատերական կյանքում մեծ փոփոխություններ կատարվեցին, սիրողական մակարդակից վերաճելով դարձավ արվեստի մասնագիտացված մի ճյուղ։ Կազմակերպվեցին դերասանական մշտական խմբեր, հանդես եկավ տաղանդավոր դերասանների մի ամբողջ սերունդ։ Ձևավորվեցին դրամատիկական արվեստ սիրողների մի շարք ընկերություններ։ ԿոնստանտինոՊոլսում 1868թ. Հակոբ Վարդովյանը հիմնում է թատերախումբ և ներկայացումներ տալիս հայերեն ու թուրքերեն լեզուներով։ Նա համարվում է ինչպես հայ, այնպես էլ թուրքական թատրոնի հիմնադիրը։ Թատերական արվեստում փայլեց Պետրոս Ադամյանը։ 1879թ. Կ. Պոլսից մեկնեց Ռուսաստան, հանդես եկավ Թիֆլիսի, Մոսկվայի, Պետերբուրգի, Նոր Նախիջևանի և մի շարք այլ քաղաքների բեմերում և շեքսպիրյան դերերով մեծ հռչակ ձեռք բերեց։ Իրենց դերասանական գործունեությամբ փառաբանվեցին նաև Գևորգ Չմշկյանը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը։
19-րդ դար երկրորդ կեսը շրջադարձային եղավ նաև երաժշտության համար։ Հայրենասեր շատ մտավորականներ զբաղվեցին երաժշտությամբ, կազմվեցին երգարաններ, երգչախմբեր, սկսեցին մշակվել ժողովրդական երգերը։ Երաժշտության բնագավառում հռչակվեցին հատկապես Տիգրան Չուխաջյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը։ Տ. Չուխաջյանը «Արշակ Երկրորդ» հայկական առաջին օպերայով (1868թ.) հիմք դրեց հայկական օպերային արվեստին։ Եկմալյանը և Կարա-Մուրզան ձայնագրել ու մշակել են հարյուրավոր ժողովրդական
երգեր։ Հանճարեղ երգահան Կոմիտասը գրի առավ հարյուրավոր ժողովրդական երգեր, մշակեց, մաքրեց օտարամուտ տարրերից և վերստին վերադարձրեց ժողովրդին որպես երաժշտական գոհարներ։ Դրանցից են «Կալի երգը», «Հոյ արա, եզո», «Գարուն ա», «Կռունկ» և մյուս ստեղծագործությունները։ Նա, համերգներով ու դասախոսություններով հանդես գալով Գերմանիայի,
Ֆրանսիայի, Շվեյցարիայի և այլ երկրների տարբեր քաղաքներում, ներկայացրեց հայ երաժշտական արվեստը, ապացուցեց նրա ինքնուրույնությունն ու ինքնատիպությունը։ Դարերի ընթացքում հայ երաժշտությունը զարգացել էր միաձայնության ուղղությամբ։ Այս շրջանում երգահաններ Ք. Կարա-Մուրզայի, Կոմիտասի, Մ. Եկմալյանի շնորհիվ տարածում գտավ բազմաձայն, խմբակային երաժշտությունը։
Նույն շրջանում հայ կերպարվեստը նույնպես ծաղկում ապրեց։ Այդ հաջողությունների համար պարտական ենք մի խումբ ստեղծագործողների, որոնց մեջ առանձնակի տեղ է գրավում Հովհաննես Այվազովսկին։ Նա դարձավ ժամանակի միջազգային անուն վաստակած անզուգական ծովանկարիչներից մեկը։ Այվազովսկու ստեղծագործություններում որոշակի տեղ է հատկացված նաև
հայկական թեմաներինԱրարատ», «Սևանա լիճ», «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895թև այլն) ։
Այդ տասնամյակներում են ստեղծագործել դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը, բնանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, Ստեփան Ներսիսյանը, Վարդգես Սուրենյանցը, Փանոս Թերլեմեզյանը, Եղիշե Թադևոսյանը, Սեդրակ Առաքելյանը, նշանավոր քանդակագործներ Հակոբ Գյուրջյանը, Անդրեաս Տեր-Մարուքյանը։ Վերջինս Փարիզում կերտել է Խ. Աբովյանի արձանը, որն այժմ դրված է գրողի ծննդավայրում։

2. Հայոց անկախ պետության անկախության հռչակումը Բաթումի պայմանագիրը

1918 թվականի Մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Արամյանցի տանը, բուռն քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը (ՀԱԽ) վճռել է հռչակել Հայաստանի անկախությունը։ Միաժամանակ որոշվել է Բաթումի բանակցություններում ընդունել թուրքերի վերջնագիրը և «հանուն անկախ Հայաստանի» հաշտություն կնքել։
Նորակազմ պատվիրակությունը Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ նույն օրը երեկոյան մեկնել է Բաթում, որովհետև մայիսի 29-ին լրանում էր վերջնագրի եռօրյա ժամկետը։ 1918 թվականի մայիսի 31-ին մամուլում հրապարակվել է Նիկոլ Աղբալյանի մշակած անկախության հռչակագիրը, որտեղ ասվում էր. «...Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն։
Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները հայկական գավառների՝ քաղաքական և վարչական ղեկվարելու համար» ։ 1918 թվականի մայիսի 30-ին Բաթումում սկսված հայ-թուրքական անջատ բանակցություններն ընթացել են հայերի համար խիստ անբարենպաստ պայմաններում։ Հունիսի 4-ին ստորագրվել է հաշտության պայմանագիրԱռաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում ավարտվել է թուրք-հայկական պատերազմը։
Բաթումի պայմանագրով՝ Թուրքիային են անցել ԿարսըԿաղզվանըԱրդահանըՀայաստանի առաջին հանրապետության Կառավարության շենքը ԵրևանումԱխալքալաքըՍուրմալունՆախիջևանը, ինչպես նաև Ալեքսանդրապոլ քաղաքը և Ալեքսանդրապոլի ու էջմիածնի գավառների 3/4-ը, Երևանի գավառի կեսը և Շարուր-Դարալագյազի գավառի 1/5: Հայաստանի Հանրապետությանը մնացել էր ընդամենը 12 հազար կմ² տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Կոստանդնապոլսում Գերմանիայի դեսպան Բրենսդորֆի պատկերավոր արտահայտությամբ՝ «թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու, չորանալու համար տեղ չտվեցին» ։
Պայմանագիրը նվաստացուցիչ էր հայ ժողովրդի ու նրա նորաստեղծ պետականության համար։ Մյուս կողմից՝ դա անկախ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) առաջին միջազգային փաստաթուղ» էր, որով Թուրքիան առաջինն է պաշտոնապես ճանաչել Հայաստանի անկախությունը։ Հայաստանը դարձել է անկախ պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ։ Վերականգնվել է 543 տարի առաջ կորցված հայոց անկախ պետականությունը։ Այդուհանդերձ, Բաթումի պայմանագիրը միանշանակ չեն ընդունել հայ գործիչներն ու հասարակական-քաղաքական ուժերը։ Այն իր ուժը պահպանել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918 թվականին նոյեմբերին։ Առաջնահերթ խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Մինչ ՀԱհ-ն ու կառավարությունը Թիֆլիսից կժամանեին մայրաքաղաք Երևանի, տեղում Արամ Մանուկյանի ջանքերով ստեղծվել էր գործադիր մարմին, որը կոչվել է ժամանակավոր վարչություն։ Արամ Մանուկյանը վարել է Երևանի նահանգային վարչության նախագահի և զինվորական գործերի վարիչի պաշտոնը։ 1918 թվականի հուլիսի 24-ին ՀԱԽ-ը հրապարակել է բարձրագույն գործադիր իշխանության կազմը՝ Հովհաննես Քաջազնունի՝ Կառավարության նախագահ (վարչապետ), Արամ Մանուկյան (Ներքին Գործերի նախարար), Ալեքսանդր Խատիսյան (Արտաքին Գործերի նախարար), Խաչատուր Կարճիկյան (ֆինանսների նախարար), Հովհաննես Հախվերդյան (զինվորական նախարար), Գրիգոր Տեր-Պետրոսյան (արդարադատության նախարար): Կարճ ժամանակահատվածում ստեղծվել է նաև բարձրագույն օրենսդիր իշխանություն։ ժամանակի սղության պատճառով որոշում են ընդունել առանց ընտրությունների կազմել ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմին՝ Հայաստանի խորհուրդ (ՀԽ), որի կազմում 18 պատգամավոր ներկայացրել է դաշնակցություն, 6-ը՝ հայ ժողովրդական, 6-ը՝ սոցիալ-դեմոկրատական, 6-ը՝ սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը, իսկ 2 պատգամավոր եղել են անկուսակցական։ Խորհրդարանի պատգամավոր են դարձել նաև հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝թուրք, 1 ռուս ևեզդի։ 46 պատգամավորից 38-ը հայ էին։ 1918 թվականի օգոստոսի 1-ին Երևանում ՀԽ-ն գումարել է առաջին նիստը և ընտրել նախագահ Ավետիք Սահակյան և փոխնախագահներ ՝ Գրիգոր Տեր-Խաչատրյան, Հայ ժողովրդական կուսակցական, Գավիթ Զուբյան, սոցիալիստ-հեղափոխական կուսակցական։ Գործունեությունը կազմակերպելու համար Հայ Խորհուրդն կազմել է 14 հանձնաժողով։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ կազմվել է կոալիցիոն կառավարություն՝ բաղկացած 4 դաշնակցական, 4 հայ ժողովրդական և 1 անկուսակցական նախարարներից։ 1919 թվականի մարտի 31 ֊իև ՀԽ-ն ընդունել է ընտրությունների մասին օրենք։ Ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել 20 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ արևմտահայ գաղթականությունը։ Ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 21 ից 23-ը, որին նախապես ցուցակագրված 366 հազար ընտրողներից մասնակցել են 260 հազարը ։ Նորընտիր խորհրդարանի 80 պատգամավորից 72-ը դաշնակցականներ էին, 4-ը՝ սոցիալիստ-հեղափոխականներ, 3-ը՝ թուրքեր, 1-ը՝ անկուսակցական։ 1919 թվականի օգոստոսի 1-ին գումարվել է նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որի նախագահ է ընտրվել Ավետիս Ահարոնյանը, փոխնախագահներ՝ Լևոն Շանթը և Սարգիս Արարատյանը, ընտրվել է նաև 12 հանձնաժողով։ Կազմվել է նոր կառավարություն՝ Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ, որը երկիրը ղեկավարել է մինչև 1920 թվականի մայիսի 5-ը։ Նույն օրը կազմվել է նոր կառավարություն՝ ՀՅԴ կուսակցության բյուրոյի անդամներից՝ Համազասպ Օհանջանյանի ևախագահությամբ։ Բյուրո-կառավարությունը գործել է մինչև 1920 թվականի նոյեմբերի 23-ը։ Հաջորդ օրը կազմվել է հանրապետության վերջին կառավարությունը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Հայաստանի Հանրապետությունն ժամանակավորապես ղեկավարվել է հիմնականում Ռուսական կայսրության «Հավաք օրինաց» -ով։ Հետագայում երկիրը կառավարվել է խորհըրդարանի ընդունած որոշումներով և օրենքներով։
3. Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը Հայկական հարցի լուծումն էր։ 1919թ. Հունվարին 30-ին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը։ Այստեղ հաղթանակած Անտանտի երկրները պետք է հաշտության պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում` Թուրքիայի հետ։ Հայաստանի շահերը այդ կոնֆերանսում պաշտպանելու համար Փարիզ մեկնեց հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։ Փարիզում գործում էր մեկ այլ` Հայ ազգային պատվիրակություն Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ։ Հայկական այս երկու պատվիրակությունները համատեղ մեծ աշխատանք կատարեցին Հայկական հարցի նախապատրաստման ու կոնֆերանսին ներկայացնելու ուղղությամբ։ 1919թ. փետրվարին նրանք խաղաղության Կոնֆերանսին ներկայացրին հայկական պահանջների մի հուշագիր, որով դաշնակից տերություններից պահանջվում էր ՀՀ-ին միացնել արևմտահայ մի շարք նահանգներ։ Միացյալ Հայաստանի գաղափարի իրականացման համար շատ կարևոր էր նաև խնամակալության հարցը։ Այսինքն` անհրաժեշտ էր, որ մի հզոր պետություն հովանավորեր Միացյալ Հայաստանին` ապահովեր նրա անվտանգությունը, օգներ տնտեսապես, մինչև որ կայանար որպես ինքնուրույն պետություն ։ Հույս էր տարածվում, որ Միացյալ Հայաստանի խնամակալությունը կստանձնի ԱՄՆ-ին։ Փարիզի խաղաղության խորհրդաժողովը Հայաստանը հանձնել ԱՄՆ-ին: 1919թ. հուլիսին Հայաստանի գերագույն կոմիսար է նշանակվում ամերիկացի գնդապետ Ուիլյամ Հասկելը: ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը շատ էր հետաքրքրվում Հայաստանով և Հայաստանի մանդատի ջերմ պաշտպաններից էր։ Նա պատվիրակություն ուղարկեց տարածաշրջան` ուսումնասիրելու Հայաստանի խնամակալությունը ստանձնելու պայմաններն ու հնարավորությունները։ Սակայն, ի վերջո, ԱՄՆ-ի սենատը, Վիլսոնի կամքին հակառակ, հրաժարվեց ընդունել Հայաստանի մանդատը։
4. Քաղաքան բռնութնունները և հալածանքները
Բոլշևիկների կուսակցության ղեկավարությունը իշխանությունը պահելու ելքը տեսնում էր հարկադրանքի և բռնության միջոցով։ Առաջին զանգվածային բռնաճնշումները գործադրվեցին հայ սպայության նկատմամբ։ 1920թ. վերջին և 1921թ. սկզբին Հայաստանից արտաքսվեցին շուրջ 1400 հայ սպաներ։ 1930 թվականից, երբ «համատարած կոլեկտիվացման» պատճառով խիստ սրվել էր տնտեսական ու քաղաքական իրադրությունը, բռնությունները նոր թափ առան։ Շատ գյուղացիներ, որոնց պիտակավորում էին «կուլակներ», արտաքսվեցին հայրենի գյուղերից։ Միայն 1930թ. առաջին կեսին Հայաստանում արտաքսման էր ենթարկվել շուրջ 1100 գյուղացիական տնտեսություն։
Բռնությունը և հալածանքը չշրջանցեցին նաև եկեղեցուն։ Փակվեցին հարյուրավոր եկեղեցիներ։ Բռնություն գործադրվեց շատ հոգևորականների նկատմամբ։
1936–1938 թվականները դարձան խորհրդային պատմության «սև տարիներ» ։ ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, 35-ամյա Աղասի Խանջյանի սպանությունը, որը տեղի ունեցավ 1936թ. Հուլիսին Թիֆլիսում, օգտագործվեց բռնությունները ծավալելու համար։ 1936թ. օգոստոսսեպտեմբերի նոր զանգվածային ձերբակալություններն սկսվեցին մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն Ներսես Ստեփանյանի նկատմամբ շինծու գործով ու ձերբակալությամբ։ Նույն ձև ձերբակալվեցին Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Մկրտիչ Արմենը, Գուրգեն Մահարին և ուրիշներ։
1937թ. օգոստոսին հարցաքննության ժամանակ 3-րդ հարկի լուսամուտից իրեն դուրս նետեց Հայաստանի կառավարության նախկին նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը։ Դրա հետևանքով նորից ուժեղացան բռնությունները: Միայն 1937թ. Հայաստանում ձերբակալվել է 5000 մարդ։ Նրանց 67 տոկոսի համար ընդունվել է գնդակահարության որոշում։ Բռնաճնշումների ծավալումը չէր կարող դառնալ անվերջ, մանավանդ երկրի միջազգային դրության սրվելու պայմաններում։ Ուստի 1938թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցավ որոշ մեղմացում։ Դրա հետևանքով քաղաքական մեղադրանքներով խորհրդային անմեղ մարդկանց բռնությունները նվազեցին, բայց լիովին չդադարեցին ինչպես Հայրենական պատերազմի տարիներին, այնպես էլ դրանից հետո։ Իսկ 1949թ. մարդկանց մեծ խմբեր աքսորվեցին Ալթայի երկրամաս։
Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում անհիմն կերպով բռնաճնշման ենթարկվեց շուրջ 42 հազար մարդ, որոնց զգալի մասը գնդակահարվեց։ Ոճրագործություններին հնարավոր եղավ վերջ տալ միայն Ի. Ստալինի մահից հետո (1953թ.) ։

5. Արցախյան շարժում

Անգամ Սումգայիթում տեղի ունեցած վայրագություններից հետո Կենտրոնը ղարաբաղյան հիմնահարցը ներկայացնում էր ոչ թե քաղաքական, այլ որպես զուտ սոցիալ-տնտեսական բնույթ ունեցող խնդիր։1988թ. մարտի 24-ին ԽՄԿԿ Կենտկոմի ԼՂԻՄ-ին տրամադրվեց 400 մլն ռուբլի գումար` մարզում կուտակված սոցիալ- տնտեսական և մշակութային հիմնահարցերը լուծելու համար։ Ադրբեջանի ղեկավարությունը այդ գումարը օգտագործեց մարզի ադրբեջանական բնակավայրերում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Գնալով շարժումը մեծ ծավալներ էր ընդունում։ Հայաստանի իշխանություններից պահանջում էր ընդառաջ գնալ ԼՂԻՄ-ի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը։ 1988թ. հունիսի 15-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը համաձայնություն տվեց մարզը Հայաստանի կազմի մեջ մտցնելուն և հարցը դրականորեն լուծելու խնդրանքով դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին։ Վերջինիս նախագահության նիստին մասնակցում էին Հայաստանի, ԼՂԻՄ-ի, Ադրբեջանի ներկայացուցիչները։ Այստեղ հայ ժողովրդի ներկայացուցիչներ իրենց ելույթներում դատապարտեցին սումգայիթյան ոճրագործությունը և առաջ քաշեցին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու անհրաժեշտությունը։ Սակայն ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունը հուլիսի 18-ի նիստում մերժեց ԼՂԻՄ-ի մարզխորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանների ընդունած որոշումները։ 1988թ. մայիսին Երևանում ստեղծվեց «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե» -ն, որի կազմում էին Վազգեն ՄանուկյանըԼևոն Տեր- ՊետրոսյանըԲաբկեն Արարքցյանը և ուրիշներ։ Կոմիտեն իր ձեռքը վերցրեց շարժման կազմակերպումը և ղեկավարումը։ Շարժումը ղեկավարելու համար Արցախում ստեղծվեց «Կռունկ» կոմիտեն։ 1988թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեցոր միութենական իշխանությունների որոշումները հանրապետությունում կգործեն միայն այն դեպքում, երբ դրանք հավանության կարժանանան Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից։ Կենտրոնը մերժեց այդ որոշումը, Երևանում մտցրեց հատուկ դրություն ու պարետային ժամ։ Արգելվեց հանրահավաքների և ցույցերի կազմակերպումը։ Արցախյան շարժման ընթացում հայ ժողովուրդը կորցրեց կոմունիստական կուսակցության հանդեպ ունեցած հավատը, իսկ ԽՍՀՄ-ում տեղի ունեցող ազգային խմորումները մոտեցնում էին այդ պետության վախճանը։ Հանրապետություններում ազգային շարժումները ղեկավարում էին ժողովրդի վստահությունը վայելող կազմակերպությունները։ Հայաստանում ազգային շարժման ղեկավարությունը ստանձնած Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի հիմքի վրա 1989 թ. Նոյեմբերին առաջացավ «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կազմակերպությունը։
6. Հայաստանի անկախության հռչակումը
Երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում 1918թ. Մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում։ Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։ 1918թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան պառլամենտը, և դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը` Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական
ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն» ։ Այսպիսով` եղեռն ապրած հայ ժողովուրդը, թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում, ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը։ Հայաստանի անկախության հռչակումը պատմական անհրաժեշտություն էր և ստեղծված պայմաններում միակ նախընտրելի ուղին։

Մայիսի 28-ը համարվում է համայն հայության նվիրական տոներից մեկը` Առաջին հանրապետության անկախության օրը։ Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում։

Комментариев нет:

Отправить комментарий